top of page

Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին. Շարմազանով

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին։

Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո։

2-3 օր է, իրար հերթ չտալով, գրում ու գրում են։

Ձեր գրելը քանի՞ կոպեկ արժե, եթե գոռում էիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց Արցախը նվիրեցիք Ադրբեջանին։

Իսկ Սերժ Սարգսյանն իրականությունն է ասել։

Այո, 44 -օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել, իսկ պատերազմի դեպքում նաև հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից։

Եւ՝ պատերազմի, և՛ պարտության մեղավորը հաստատ նախկինները չեն։

Պարտությունը բերել ես դու՝ Նիկոլ Փաշինյան։

Փաշինյան, դու ես ասել՝ բանակցում եմ զրոյական կետից։

Դու ես ասել՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Դու ես ասել, որ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզն այլընտրանք չունի։

Դու ու քո թիմակիցներն էին քեզ դրել Էյզենհաուերի ու Ժուկովի տեղը 2020-ի Տավուշի սահմխնային միջադեպի ժամանակ։

Դու էիր 2020-ի սեպտեմբերի 25-26- ին խոստանում բաներ ասել, որի արդյունքում Ալիեւի իշխանությունն ու Ադրբեջանի ներքին կյանքը կցնցվի։

Դու էիր քո թիմով 44 օր գոռում՝ հաղթելու ենք։

Դու ես հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկին։

Դու ես նոյեմբերի 9-ի ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնել, քան գրավել էր ադրբեջանական բանակը։

Դու ես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Հիմա ի՞նչ ես խոսում…

Հիշու՞մ ես, խոսքերս քեզ 2022-ի հոկտեմբերի 12-ին։

Հ.Գ. Մենք քեզ թողել ենք 42 հազ.քառ.կմ տարածքով երկու հայկական պետություն։

Ավելի լավ է մտածեք, թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո։

Էդուարդ Շարմազանով. 12.10.2020»։

1/2948
bottom of page