top of page

Երևանում բախվել են յոթ մարդատար ավտոմեքենա և մեկ բեռնատար․ կա տուժшծ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 13
  • 1 min read

ree

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի փողոցում «Շեն» խանութների ցանցի դիմաց բախվել են «Mercedes», «Opel Astra», «Nissan Altima», «Honda», «Nissan Teana», «Nissan Serena», «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:  Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ և նրան մինչ փրկարարների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: 

1/2946
bottom of page