top of page

Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 23, 2024
  • 1 min read

Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակած առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես։ Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդներից հրաժարվելու Բաքվի պահանջին:

Անդրադառնալով սահմանազատմանը, վարչապետն ասաց. «Սահմանազատման հետ կապված վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին,  և սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը: Հայաստանը իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը իր մոտեցումը, հիմա հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք։

Հիմա Ադրբեջանում մեծ միջազգային համաժողով է տեղի ունենում և ակնհայտորեն կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա: Ենթադրությունն այն է, որ COP29-ից հետո ն է, որ Կոպտպրոցեսները կշարունակվեն»:

1/3147
bottom of page