top of page

«Ժողովուրդ». Գերատեսչությունները մարզահամերգային համալիրում կներկայացնեն 2026–ի նախընտրական ծրագրի իրենց առաջարկները

  • Writer: Lilit
    Lilit
  • 13 hours ago
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո՝ իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։

Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի վերաբերյալ «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։ Նշել էինք, որ ծրագրի հավաք-քննարկումը լինելու է նոյեմբերի 22-ին: Եվ, ահա, այսօր Մարզահամերգային համալիրում նախատեսվում է մեծ ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտների ղեկավարներ կներկայացնեն իրենց գաղափարները՝ ցույց տալու իրենց մտքի թռիչքը, եւ թե ինչ են պատրաստվում առաջարկել հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:

Նշենք նաեւ, որ նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ՔՊ նախընտրական շտապի պետ կարգեց կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որին ամենաշատն է վստահում թիմում»։

1/2980
bottom of page