top of page

Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար. Հենրիխ Մխիթարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 29, 2024
  • 1 min read


ree

Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ՝ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

1/2942
bottom of page