Ոստիկանական գվարդիա կստեղծվի
- Lilit

- Jun 7, 2024
- 1 min read

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։ Ըստ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի ի տարբերություն ոստիկանության զորքերի, գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում, որը չի զուգակցվելու արտաքին և ներքին անվտանգության սպասարկումով։
«Զորք բառը խառնում էին պաշտպանական խնդիրների հետ, այդ խառնաշփոթը անընդհատ օգտագործվել է և մենք Շուշիում տեսանք չպատրաստված ոստիկանական զորքը ոնց կարա կործանվի։ Կամ զորք ես կամ ոստիկանական ֆունկցիաների մեջ ես իրացնում քո առջև դրած խնդիրները, և գվարդիան այդ խնդիրը լուծում է։ Այն մտահոգությունները, թե՝ բա ո՞ր, բա որ-ի դեպքում վերջին նույնիսկ անդամալույծ մարդը պետք է երկիրը պաշտպանի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ քանի որ բերետների գուները լարվածություն են առաջացնում, ապա համազգեստի հարցում գուցե բացառեն կարմիրը։




















