Search
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան
- Lilit
- Apr 28
- 1 min read
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Վրաստանի նախագահը հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։ Նախատեսվում է երկկողմ հանդիպում առանձին ձևաչափով, այնուհետև ընդլայնված կազմով, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով՝ ԶԼՄ-ների համար, հայտնում է Sputnik Georgia-ն։