top of page

Վարշավա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել յուրացման մեղադրանքով հետախուզվող 53-ամյա Փեյման Ռ.-ն

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 6, 2024
  • 1 min read
ree

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից մարտի 5-ին Վարշավա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 53-ամյա Փեյման Ռ.-ն: Նա 2012 թ. սեպտեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1/2942
bottom of page