top of page

Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել․ Վիտալի Բալասանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 10, 2024
  • 1 min read
ree

Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։


«Ադրբեջանի հետ մենք հիմա կապ չունենք, կապը պետք է պահի ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ղեկավարը։


Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն։


2023 թվականի հունվարից ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել, դրանից հետո ես չգիտեմ ինչ բանակացություններ են վարել։


Իսկ մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջ բանակացությունները վարել եմ ես։ Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել»,-ասել է նա։

1/2942
bottom of page