top of page

Ախտոյաններն ընտանիքներով հեռացել են Մերձավանից

  • Writer: Lilit
    Lilit
  • 8 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բնակիչների պահանջը կատարվել է, Ախտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից։

«Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին անում գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ, բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել: 

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները որոշել էին, որ ստորագրահավաք անեն եւ դիմեն կառավարությանը, որ Ախտոյաններին վտարեն` հանեն հաշվառումից ու հեռացնեն համայնքից: Իհարկե, այս պահանջն օրինական չէր, եւ որոշ իշխանական պատգամավորներ անգամ կեղծ զայրույթով լայվեր էին մտնում, թե` դուք ով եք, որ նման բան պահանջեք, բայց մեր երկրում շատ քիչ բան է հիմա օրինականության շրջանակներում կատարվում, եւ մարդիկ էլ անզորությունից են հաճախ դիմում նման քայլերի:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բնակիչների պահանջը կատարվել է, Ախտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից։ Մեզ պատմեցին, որ նրանց հեռանալուց տեղյակ է նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեն, եւ այդ ամենն «օրենսդրորեն է կատարվել»։ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե դա ինչ է նշանակում: ՔԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, սակայն մանրամասներ չներկայացրին, թե ինչպես է տեղի ունեցել Ախտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց: Միայն ասացին, որ «քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց: Անվտանգության տեսակի հետ կապված՝ չենք մեկնաբանում»»,- գրել է լրատվամիջոցը։

1/2937
bottom of page