top of page

Նախքան սպանվելը ՔՊ-ական բլոգերը, դեմքը փակած, մի քանի հոգու հետ հարձակվել է իրեն սպանողի վրա. Մանրամասներ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read
ree


ՔՊ տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը չի ընդունում դիտավորյալ սպանության հոդվածով առաջադրված մեղադրանքը:

Սպանության մեջ մեղադրվող երիտասարդի պաշտպան Հայկ Ալումյանը պատմեց, որ իր պաշտպանյալի վրա մոտ հինգ հոգով հարձակվել են, ծեծել: Հարձակվողների մեջ է  եղել նաև բլոգերը:

«Ընդ որում՝ հարձակվողները եղել են դեմքերը տարբեր ձևերով փակած, դիմակ չեն կրել, գլխարկ, «կապիշոնով» մարդիկ են եղել: Տեսագրությունից երևում է , որ այդ մարդիկ ձգտում են իրենց դեմքերը փակ պահել: Այդ թվում՝ սպանվածը: Մեզ այդ հարձակվողները դեռ հայտնի չեն, իսկ թե արդյոք վարույթ իրականացնող մարմինը նրանց բացահայտե՞լ է, չգիտեմ»,- ասաց Ալումյանը:

Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը վեճի պատճառների մասին նույնիսկ չի կարողանում հստակ ինչ-որ բան ասել: Սպանության մեջ մեղադրվողը, ըստ փաստաբանի, ինքնապաշտպանական նպատակով գետնին է կրակել, ոչ թե որևէ մեկի ուղղությամբ:  

Անդրադառնալով սպանության քաղաքականացմանը՝ Ալումյանն ասաց՝ քաղաքականության հետ որևէ կապ չունի.

«Չգիտեմ՝ ինչ հիմքերի վրա են քաղաքականացնում: Որևէ քաղաքական ենթատեքստ այս ամեն ինչի մեջ չկա: Իմ պաշտպանյալը բացարձակապես քաղաքականության հետ կապ չունի»:

1/2940
bottom of page