top of page

Ծիծաղելի է՝ ամեն ինչ հանձնողը հիմա կարող է ինչ-որ բան վերադարձնել, այն էլ՝ Արծվաշենը. Աննա Գրիգորյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 28 minutes ago
  • 1 min read

ree

Մինչև այսօր պատմությունն ու ժամանակը ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք այս կառավարությունը միայն տարածքներ է հանձնում և մեկ սանտիմետր օկուպացված տարածքներից վերադարձ չի եղել, սա որպես փաստ արձանագրենք, զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝  անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Աննա Գրիգորյանն ընդգծեց՝ երբ Փաշինյանը նման վստահությամբ խոսում է Արծվաշենի վերադարձի մասին, թող, գոնե, կարողանա Ջերմուկից, Ներքին Հանդից, Գեղարքունիքի մարզից ադրբեջանական զորքերը հետ քաշել տա։

«Մարդիկ նույնիսկ գերեզմաններ գնալ չեն կարողանում, հիմա գերեզմանոցներից ադրբեջանցիներին հանել չի կարողամում, խոսում է Արծվաշենը վերադարձնելու մասի՞ն: Այնքան անլուրջ ու ծիծաղ առաջացնող է իր այդ պնդումը, որ ամեն ինչ հանձնողը հիմա կարող է ինչ-որ բան վերադարձնել, այն էլ՝ Արծվաշենը»:  

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանն իր այս հայտարարությամբ ֆոն է ստեղծում, որ Արծվաշենի հնարավոր, ենթադրյալ  վերադարձի դիմաց նոր զիջումներ իրականացնի. «Իսկ զիջումները Տիգրանաշենին են վերաբերում, Տավուշի շրջանի տարածքներին են վերաբերում, որոնք, այսպես կոչված, անկլավներն են: Ինչո՞ւ եմ ասում՝ այսպես կոչված, որովհետև դրանք իրավական հիմնավորում չունեն: Ադրբեջանն է ասել, թե ադրբեջանական անկլավներ են, իսկ ժամանակին Փաշինյանն ինքն էր ասում, որ դրանց տակ իրավական հիմնավորում չկա: Հետևաբար, սրանով Փաշինյանը կարող է նոր տարածքների հանձնման հող նախապատրաստել, որի դիմաց չեմ տեսնում որևէ հնարավորություն, որ կարող ենք Արծվաշենը վերադարձնել: Ավելին, նույնիսկ եթե այդպես լիներ, պետք է շատ երկար մտածել՝ ո՞րն է ճիշտ՝ պահե՞լ այն տարածքները, որոնք մեր երկրի սահմաններում են՝ հաշվի առնելով, որ մեր ստրատեգիական նշանակության ճանապարհներն են այնտեղով անցնում, թե՞ փոխանակման տարբերակով գնալ»։

1/2946
bottom of page