top of page

Եվրախորհրդարանը կոչը՝ Ադրբեջանին. ազատ արձակեք հայ կալանավորներին

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայերին։ Նրանք դատապարտել են Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռները 19 հայ պահվող անձանցից 15-ի նկատմամբ։


Փաստաթղթում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հաշտեցման ուղղությամբ նշանակալի քայլեր են կատարվել․ ստորագրվել է Վաշինգտոնյան հռչակագիրը, նախաստորագրվել է խաղաղության համաձայնագրի տեքստը, ինչպես նաև տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով բեռներ են ուղարկվել Հայաստան։ Պատգամավորները հիշեցրել են նաև, որ Բաքուն ազատ է արձակել Ադրբեջանում պահվող 4 հայի։


«Հաշվի առնելով այս զարգացումները՝ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին շարունակել դրական դինամիկան և ազատ արձակել բոլոր հայ կալանավորված անձանց»,- նշված է հայտարարության մեջ։


Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նրանց ազատ արձակումը կլինի բարի կամքի կարևոր դրսևորում և ևս մեկ նշանակալի քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։

1/3159
bottom of page