Բոլորի վրա կոմպրոմատներ կան. Կտրիճ Ներսիսյանն արձագանքել է հրաժարականի պահանջին. Medianews
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Medianews-ը գրում է․
«Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի նախաձեռնությամբ 15 եպիսկոպոս պահանջել են Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը։
Կտրիճ Ներսիսյանը կտրականապես հրաժարվել է գահից հեռանալ։ Երբ եպիսկոպսները ներկայացրել են իր` կաթողիկոսական աստիճանի հետ անհամատեղելի խնդիրները և փաստացի տապալումը` Կտրիճ Ներսիսյանն անմիջապես արձագանքել է, ակնարկելով որ բոլորի վրա կոմպրոմատներ կան։
Կտրիճի խոսքերով եպիսկոպոսները պետք է վախենան, որ մի օր էլ նրանց վրա կոմպրոմատներ կհրապարակվեն, ինչպես Արշակ Խաչատրյանի դեպքում»։




















