Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասին
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ անհնար է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին որոշել միայն աշխարհի առաջնություններում տարած հաղթանակներով։
«Որոշ մարդիկ շատ ինքնավստահ են։ Ես նախընտրում եմ, որ իմ մասին ուրիշները խոսեն, ոչ թե ես ինքս։ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը։ Այդ կարծիքին ես համաձայն չեմ։ Բայց ես հարգում եմ նրա կարծիքը, նա իսկապես լավագույնների թվում է, և ես կասեի՝ անգամ թոփ-10-ում է», - Ռոնալդոյի խոսքերը փոխանցում է Footmercato-ն։
Կրիշտիանու Ռոնալդուն հինգ անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, դարձել է Եվրոպայի չեմպիոն և երկու անգամ՝ Ազգերի լիգայի հաղթող։ Կարիերայի ընթացքում նա խփել է 953 գոլ։




















