top of page

Ցանկանում ենք մեր ձայնը լսելի դարձնել, որ Լիդիա Մանթաշյանն ազատ արձակվի. նստացույց՝ դատախազության

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 24
  • 1 min read
ree


Մի խումբ քաղաքացիներ Գլխավոր դատախազության շենքի դիմաց նստացույց են իրականացնում՝  ի պաշտպանություն «Սրբազան պայքարի» գործով կալանավորված Լիդիա Մանթաշյանի:



Նստացույցի նախաձեռնողներից Արմեն Պետրոսյանը զրույցում նշեց, որ ցանկանում են իրենց ձայնը հանրության շրջանում լսելի դարձնել, իսկ պատկան կառույցներից պահանջում են ազատ արձակել Լիդիա Մանթաշյանին:

Նրա խոսքով՝ Լիդիան Հայաստանում միակ կին քաղբանտարկյալն է, ում նկատմամբ շինծու մեղադրանք է առաջադրվել:



«Եթե Հայաստանում հաստատվել են ժողովրդավար բարքեր, ապա չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց մենք ունենք շատ քաղբանտարկյալներ: Դատախազությունից ակնկալում եմ անաչառ աշխատանք, քանի որ չկա հիմնավոր մեղադրանք, չկա դատարանի որոշում»,- նշեց նա:



 Ի պաշտպանություն Լիդիա Մանթաշյանի նստացույցին միացած Սոֆյա Հովսեփյանի համար զարմանալի է, որ կանանց իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն այս հարցում ևս լռում են:



«Սա անընդունելի և անհանդուրժելի է: Ղեկավար մարմինների կանայք պետք է սոլիդարություն ցույց տան, բայց ինչպես տեսնում ենք և՛ Գլխավոր դատախազը, և՛ ՆԳ նախարարը, և՛ արդարադատության նախարարը մարդկային խղճի զրոյական ցուցաբերում ունեն»,- նկատեց նա:



Նստացույցի մասնակիցները նաև հայտարարեցին, որ իրենց գործողությունները միայն նստացույցով չեն սահմանափակվելու, այլ քայլերի ևս դիմելու են:

1/3038
bottom of page