top of page

Ոչ մի իշխանության, ոչ մի ուժի, ոչ մի թագավորի չի հաջողվել եկեղեցին պառակտել ու կործանել, այս իշխանությունն էլ բացառություն չէ. Տեր Փառեն

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 26
  • 1 min read

ree

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը լավատես է, կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագների ժամանակ Վեհափառ Հայրապետի ու թեմի առաջնորդի անունները զեղչած հոգևորականները կզղջան իրենց հակականոնական ընթացքի համար։

«Հայ հոգևորականը միշտ լիահույս է, որ մարդն, ով սխալ բան է արել, պետք է շտկի, իսկ հոգևորականը գիտի՝ սխալ բան կարող ենք անել  բոլորս, բայց նամանավանդ հոգևորականը գիտի, որ սխալ բան անելուց հետո զղջալ ու ապաշխարել կա, այս դեպքն էլ բացառություն չէ»,- զրույցում նշեց Տեր Փառենը։

Տեր Հայրն ընդգծեց՝ հոգևորականներն աղոթում են միաբանության համար, որը կա եկեղեցում։

«Միգուցե, ինչ-որ տեղեր ուռճացված է երևում կամ ցույց են տալիս, բայց մեր եկեղեցում, վստահ եղեք, միաբանության ու աղոթքի ոգին կա, եղել է ու պիտի լինի»,- նշեց Տեր Փառենը։

Սաղմոսավանքի հոգևոր հովիվը վստահ է՝ իշխանությանը չի հաջողվի ներսից քայքայել եկեղեցին։

«Ոչ մի իշխանության, ոչ մի ուժի, ոչ մի թագավորի չի հաջողվել եկեղեցին պառակտել ու կործանել, այս իշխանությունն էլ բացառություն չէ»,-հավելեց Տեր Փառենը։

1/3038
bottom of page