top of page

«Իրենց պլաններով կաթողիկոսը պիտի հեռացած լիներ վաղուց»․ Արմենուհի Վարդանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 2 min read
ree

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կաթողիկոսի ու մյուս եկեղեցականների դեմ տեսնես էլ արգումենտ մնա՞ց, թե՞ նորերն են հավաքագրելու։ Անշուշտ, Փաշինյանը չէր սպասում, որ այսպես կլինի: Իրենց պլաններով կաթողիկոսը պիտի հեռացած լիներ վաղուց։ Պատահական չէր զարմանքը, թե ո՞նց, կաթողիկոսը զավակ ունի ու դա որևէ մեկին հետաքրքիր չէ՞։ Վաղն էլի կզարմանա՝ ոնց, Եզրասի՝ ՊԱԿ գործակալ լինելու կոզրն է՞լ բան չփոխեց։ Մինչ այդ «քեռակնոջ» տեսանյութն էր։


Մինչ այս ամենի հրապարակումը, Փաշինյանը մեկ-մեկ խոսել էր առանձին դեպքերի մասին։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ ԱԱԾ-ն զբաղված է եղել Փաշինյանին կոմպրոմատ մատակարարելով՝ խելագար ցանկությունները բավարարելու համար։ Բայց գնալով գործն ավելի է բարդանալու։ Նոր հոգևորականների որսը՝ նույնպես։ Շիրակի թեմն այս առումով նախադեպ էր մյուսների համար՝ ուրեմն, չհանձնվել հնարավոր է, պատվաբեր է։ Տեսնում են նաև պարսավանքը տիրադավների նկատմամբ, ապտակը Մայր աթոռի միջադեպի ժամանակ, «հուդա» վանկարկումները ու խուժանով շրջափակված դրանց փախուստը։ Այսքանից հետո հոգևորականների փաշինյանական խմբակին դժվար թե նոր միացողներ լինեն:


Այստեղ արդեն աշխատելու է պարզ հոգեբանություն․ պարտվողի կողմ չեն անցնում, առավել ևս՝ երբ պարտությունն ուղեկցվում է հանրային նվաստացմամբ։ Իշխանական կողմն անցնելը դառնում է ոչ թե անվտանգ ելք, այլ անձնական խարան։


Մարդը սկսում է մտածել ոչ թե՝ «ինչ կկորցնեմ, եթե չմիանամ», այլ՝ «ինչ կդառնամ, եթե միանամ»։


Ինչ կանի հիմա Փաշինյանը։


Կաթողիկոսի դեմ ճակատային հարձակումը ձախողվեց, ուստի կփորձի վերադառնալ «առանձին դեպքերի» տրամաբանությանը, առանձին «սկանդալների»։ Ոչ թե ամբողջ ինստիտուտը, այլ մանր թիրախներ կընտրեն։ Սա թույլ կտա պահել ճնշման պատրանքը՝ առանց նոր մեծ ֆիասկոյի։


Կփորձի վերաշարադրել տեղի ունեցածը։


Կասի՝ «մենք երբեք խնդիր չենք ունեցել եկեղեցու հետ», «հասարակությունն ինքը չընդունեց»։ Ձախողումը կներկայացվի որպես սկզբունքայնություն, ոչ թե պարտություն։ Սա Նիկոլի վարած քաղաքական ինքնապաշտպանության մեխանիզմն է:


Կարծում եմ՝ ամենակարևորը հետևյալն է՝ Ֆիասկոն չի մոռացվում վերևներում։ Երբ պարզ է դառնում, որ նույնիսկ պետական լծակներով հնարավոր չէ կոտրել եկեղեցին, իշխանության «ամենազորության» առասպելը փլվում է…


Սպասենք, սպասենք…


Ի նկատի ունենանք նաև, որ խելագարները ֆիասկոյից հետո հաճախ ոչ թե սթափվում են, այլ փորձում են ապացուցել, որ դեռ վտանգավոր են․․․»։

1/3049
bottom of page