top of page

Փաշինյանն ու Պուտինը միջուկային էներգիային ու տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր են քննարկել

  • Writer: Lilit
    Lilit
  • 10 minutes ago
  • 1 min read

ree

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև ատոմային էներգիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Մենք լավ ծրագրեր ունենք։ Քննարկել ենք էներգետիկային, այդ թվում՝ միջուկային էներգիային վերաբերող հարցեր։  

Մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք բարձրացրիք հարցեր տարբեր ոլորտների վերաբերյալ, որտեղ կարող ենք համագործակցել։ Նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը, նոր երթուղիների ստեղծումը՝ բացող Հայաստանի սահմանները»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Պուտինը։

1/3049
bottom of page