top of page

Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել։ Այս մասին զրույցում ասաց Վրթանես քահանա Բաղալյանի եղբայրը՝ տեր Արիստակես քահան Բաղալյանը։


«Սկզբում երկու ստենտ տեղադրեցին, հետո 72 ժամ անց, երբ վտանգավոր շրջանն արդեն անցավ, ևս երեք ստենտ տեղադրեցին։ Այս պահին առողջական վիճակը նորմալ է»,–ասաց տեր Արիստակեսը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր Աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նույն ժամին նաև նախատեսված էր միասնական աղոթք, որին մասնակցելու և Գարեգին Բ–ին աջակցություն հայտնելու նպատակով Մայր տաճար էր գնացել նաև հավատավոր ժողովուրդը։


Հենց այդ ժամանակ էր վատացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Տեր Վրթանեսին հոսպիտալացրել էին։ Հիվանդանոցում պարզվել էր, որ սրտմկանի ինֆարկտ է գրանցվել։               

bottom of page