Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է
- Lilit

- Jan 10
- 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի տատիկը հայտնել է, որ երեխան ակնհայտ անվնաս վիճակում գնացել է իրենց տուն՝ իր միայնակ լինելու պատճառով հետը մնալու և Ամանորը միասին նշելու համար, որից հետո լողանալու նպատակով մտել է իրենց լոգարան, սակայն շուրջ 30 րոպե լոգարանից դուրս չգալու պատճառով ինքն անհանգստացել և մտել է լոգարան, որտեղ մերկ վիճակում, բերանքսիվայր ընկած, անգիտակից հայտնաբերել է երեխային, որից հետո գյուղից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հարազատների ներկայությամբ մահացել է։
Արտաքին զննությամբ դիակի ճակատին՝ աջ հատվածում, հայտնաբերվել է վնասվածքին բնորոշ հետք, նախնական զննությամբ մարմնի վրա այլ հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















