Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
- Lilit

- Jan 23
- 1 min read

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ։ «Այսօր»-ը գրավոր հարցմամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ կա՞ նախաձեռնված քրեական վարույթ, որը վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսին։
«Նշված անձի «վերաբերյալ» ՀՀ դատախազությունում քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն ներկայում առկա չէ»,- պատասխանել են Դատախազությունից։




















