top of page

Մինչև մեր հաջորդ հանդիպումը իմպիչմենտի մասին նոր բան կլսեք, հիմա չեմ ասելու, թե ինչ․ Սերժ Սարգսյան

  • 2 days ago
  • 1 min read

Մինչև մեր հաջորդ հանդիպումը իմպիչմենտի մասին նոր բան կլսեք, հիմա չեմ ասելու, թե ինչ, այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նաև խոսել է ներընդդիմադիր պայքարի մասին, նշելով՝, որ այն չի սաստկացել «Ես կարծում եմ, որ ջրերը զուլալվում են»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը հավելեց՝ այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն ՀՀԿ-ին զրպարտել, ՀՀԿ-ն կպատասխանի՝ ճշմարտությունը հրապարակելով։

«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար,  ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց նա։

bottom of page