top of page

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն հասել բանակցությունների առաջին փուլում

  • 5 hours ago
  • 1 min read

«Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության հասնել չի հաջողվել՝ երկու -երեք հարցի շուրջ սկզբունքային տարաձայնությունների պատճառով»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասանք, բայց երկու-երեք կարևոր հարցերի շուրջ մեր տեսակետները շատ տարբեր էին, և բանակցությունները համաձայնության չհանգեցրին»,- Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն է մեջբերել Mehr գործակալությունը։

Հաղորդվում է նաև, որ իրանական ու ամերիկյան կողմերի միջև քննարկումները անվստահության մթնոլորտում են ընթացել։  

Հիշեցնենք՝ իրանական ու ամերիկյան կողմերի ներկայացուցիչների միջև հանդիպումը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում է անցկացվել, ամերիկյան կողմը ներկայացրել են փոխնախագահ Ջեյ դի Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները։ Իրանական կողմից մասնակցել են Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 

Ըստ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումների, կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցի, Իրանի միջուկային ծրագրի, Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև հակամարտությունն ավարտելու հարցը։

1/3295
bottom of page