top of page

ՀՀ-ն կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի ԵՄ-ին, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը. Վոլոդին

  • 9 hours ago
  • 1 min read


Հայաստանը կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը։ Այս մասին Վեստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Վոլոդինը նշել է, որ ԵՄ-ում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։ Սակայն ուկրաինական արտադրանքն այդպես էլ չթույլատրվեց մուտք գործել եվրոպական շուկաներ, քանի որ այն մրցունակ չէ։

«Իսկ ի՞նչ է վաճառելու Հայաստանը։ Գինին նրանք վաճառում են մեզ։ Եկավ Մակրոնը, գրկախառնվեցին Փաշինյանի հետ, դե պայմանագիր կնքեք, գինի մատակարարեք Ֆրանսիա։ Ո՛չ, հիմա նույնիսկ կոնյակն արդեն բրենդի է նրանց մոտ, որովհետև ֆրանսիացիներն ասացին՝ ձեզ մոտ դա բրենդի է։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը ճիշտ այնպես, ինչպես կորցրեցին Ուկրաինայում»,- փաստել է Վոլոդինը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի ժողովրդին պետք է տարանջատել իշխող վերնախավից, քանի որ հենց վերջինս է երկիրը տանում դեպի անդունդ։ Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանն օգնում է թե՛ Հայաստանին, թե՛ նրա ժողովրդին, սակայն դեմ է հարաբերություններում «ստին ու երկակի ստանդարտներին»։

«Մենք միայն հանուն ազնիվ, բաց հարաբերությունների և, իհարկե, փոխշահավետ համագործակցության ենք։ Բարեկամությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է»,- եզրափակել է Պետդումայի նախագահը։

1/3403
bottom of page