Մարգարիտա Սիմոնյանի ուշագրավ հայտարարությունը՝ Վլադիմիր Պուտինի մասին
- 2 hours ago
- 1 min read

Մտքի հերթական մարգարիտը լրագրող ու խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից։ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինին իր բնավորության այդ գծի համար համեմատել է Հիսուսի հետ։
Մարգարիտա Սիմոնյանն ընդգծել է, որ գթասրտությունը համարում է ցանկացած մարդու գլխավոր գիծը, իսկ պետության ղեկավար Պուտինի մոտ այդ գիծը, մոտ է այն բարձր չափանիշներին, որոնք թողնվել են Հիսուս Քրիստոսի կողմից։
Հարցազրուցավարը զրուցակցին խնդրել է ավելի մանրամասն պատմել ռուսական լիդերի անհատականության մասին, ինչին ի պատասխան նա ծավալուն բնութագիր է տվել։ Բացի այդ, Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ Պուտինի մեջ հատկապես գնահատում է հենց այդ որակը և հպարտություն է զգում նրա թիմի մի մասնիկը լինելու համար։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մարդ է, որն ունի աներևակայելիորեն զարգացած մի գիծ, որը ես համարում եմ մարդու համար անհրաժեշտ, և այն, կարծում եմ, մոտ է Հիսուս Քրիստոսի կողմից մեզ ժառանգված բարձր չափանիշներին։ Այս գիծը կոչվում է կարեկցանք։ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ կարեկից մարդ է։ Շատ կարեկից», - ասել է Սիմոնյանը պրոֆեսոր Չժան Վեյվեյի հետ հարցազրույցում։




















