Ալիևի հակասական ուղերձը Հայաստանին․ հակամարտությունն ավարտված է, բայց Ադրբեջանը զինվում է
1 day ago
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական հզորության ավելացումը համարել Է Ադրբեջանի գլխավոր խնդիրներից մեկը։
Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը հաղթանակ է տարել, և այսօր Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտություն չկա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դա չի վերացնում երկրի պաշտպանական ներուժի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։
«Սրա պատասխանը, իմ կարծիքով, չափազանց հստակ է։ Դա միշտ անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի համար։ Որովհետև մեր ժողովուրդը բախվել է այս ողբերգությանը», - հայտարարել է Ալիևը։




















