Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմական նոր ծրագիր են ստորագրել
4 hours ago
1 min read

Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին կառուցել և արդիականացնել երկրի բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտները, հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԾ) տնօրեն Դմիտրի Շուգաևը։
«Ստորագրվել է մի ամբողջական ծրագիր, որը ներառում է ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների արդիականացում և կառուցում», - ասել է նա։
ՌՏՀԾ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը ոչ միայն իր գործընկերներին առաջարկում է պատրաստի արտադրանք, այլև մասնակցում է ռազմատեխնոլոգիական համագործակցությանը։




















