top of page

«Մեր փառապանծ քաղաքն այսօր մի քիչ անխնամ տեսք ունի»․ Հայկ Մարության

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 13, 2024
  • 1 min read
ree

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառումը․ «Երևանը և երևանցին արժանի են լավագույնին։


Մեր փառապանծ քաղաքը, որն իր բացառիկ ջերմությամբ ու հավերժ երիտասարդական ոգով գերում է բոլորին, այսօր մի քիչ անխնամ տեսք ունի, մի քիչ ջղային է անընդհատ խցանումներից, մաքուր օդի պակասից, մի քիչ հոգնած՝ անընդհատ աղմուկից։


Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել, նրա խնդիրների մասին պետք է խոսել ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել ամեն օր։


Հենց սա կլինի մեր քաղաքի հանդեպ սիրո ամենավառ ապացույցը։


Տոնդ շնորհավո՜ր, Երևան, մենք հետդ ենք ու հետդ կլինենք։ Ամեն ինչ լավ կլինի»։

1/2946
bottom of page