Արգավանդի կամրջի տակ դի է հայտնաբերվել
- Lilit
- 5 days ago
- 1 min read

Այսօր ժամը 11։40-ի սահմաններում Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ, Հրազդան գետի ափային հատվածում տղամարդու դի կա։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները դուրս են բերել մարմինը և մոտեցրել դիատարին։ Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։