Միանգամից երեք երկրաշարժ՝ Թուրքիայում
- Lilit
- 6 hours ago
- 1 min read

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում տեղի են ունեցել 4.8, 4.2 և 4.3 մագնիտուդով երեք անընդմեջ երկրաշարժեր։
APA-ն հաղորդում է, որ Արտակարգ իրավիճակների վարչության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Բալըքեսիրում, ինչպես նաև Բուրսայում և Իզմիրում։
Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք վնասներ կան։