top of page

Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 5
  • 1 min read



ree

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Եռաբլուր զինվորական պանթեոնում զինծառայողների շիրմաքարերից ծաղիկներ գողանում։

«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին», - զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա նշեց նաև, որ ԶԼՄ մի շարք գործընկերներ սխալ, դեպքի հետ որևէ առնչություն չունեցող տեսանյութ են տարածում։

bottom of page