Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով 3 ուժ կլինի ավագանիում. ՔՊ–ն կստանա 19 մանդատ, «Հաղթանակը»՝ 12, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Ըստ ԿԸՀ ամփոփված արդյունքների՝ Վաղարշապատի նոր ավագանիում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։
33 մանդատների բաշխումն ունի հետևյալ տեսքը.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ։
Այս արդյունքներով ՔՊ-ն ձեռք է բերում ավագանիում միանձնյա մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս համայնքապետ ընտրել առանց կոալիցիայի անհրաժեշտության։




















