top of page

Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականները հնարավոր է մրցեն 2026 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 6
  • 1 min read
ree



Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականները կարող են մրցել 2026 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում։ Սա նշանակում է, որ խաղադաշտում միմյանց դեմ կարող են դուրս գալ ազգային թիմերի առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։

Սակայն այս սցենարի իրականացման համար անհրաժեշտ է, որ համընկնեն մի շարք գործոններ։ Երկու թիմերն էլ պետք է զբաղեցնեն առաջին հորիզոնականներն իրենց խմբերում, ինչպես նաև հաղթահարեն 1/8 եզրափակչի արգելքը։

Արգենտինացիներն ընդգրկվել են J խմբում, որտեղ կմրցեն Ավստրիայի, Ալժիրի և Հորդանանի ընտրանիների հետ։ Պորտուգալիան հանդես կգա K խմբում. նրա մրցակիցները կլինեն Կոլումբիան, Ուզբեկստանը և միջմայրցամաքային փլեյ-օֆֆի 1-ին ուղու հաղթողը (Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգոյի ԴՀ)։

Հիշեցնենք, որ 2026թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022-ի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային։

1/3046
bottom of page