Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, որին մասնակցել է Միքայել Սրբազանը․ Տիգրան Աբրահամյան
- Lilit

- 5 days ago
- 1 min read

Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հիշեցնեմ, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից:
Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում»:




















