top of page

Ձերբակալվել Է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը

  • Feb 19
  • 1 min read

BBC-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Չարլզ III թագավորի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, ով զրկվել էր բոլոր տիտղոսներից Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով։

Ոստիկանությունը նրան ձերբակալել է այն ժամանակահատվածում իրականացված չարաշահումների կասկածանքով, երբ նա զբաղեցնում էր պաշտոնական դիրքեր։ Իրավապահները հայտարարել են, որ քննում են մի բողոք, որում նշվում է, թե նախկին արքայազնը գաղտնի նյութեր է տրամադրել Էփշտեյնին։

ԱՄՆ-ում հրապարակված Էփշտեյնի գործով փաստաթղթերի հսկայական զանգվածից պարզ է դարձել, որ Էնդրյուն Էփշտեյնին է փոխանցել Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած իր ուղևորությունների մասին հաշվետվություններ, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գաղտնի մանրամասներ։

Հինգշաբթի օրը լրացել է Էնդրյուի 66 տարին․ նա բազմիցս հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և պնդել, որ որևէ անօրինական քայլ չի արել։

1/3276
bottom of page