top of page

Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է. Կլիչկո

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 21, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցով, իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։


Նրա խոսքով ՝ առաջիկա մի քանի ամիսները շատ դժվար կլինեն Ուկրաինայի նախագահի համար, այդ թվում ՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հետագա աջակցության վերաբերյալ անորոշության պատճառով:


«Ինչպես կարող ենք մարդկանց բացատրել, որ պետք է տանք մեր տարածքի այն կտորները, որոնց համար մեր հազարավոր հերոսները զոհվել են ։ Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է։ Եթե մենք ստիպված լինեինք պայքարել ևս երկու տարի, դա մղձավանջ կլինի», - հայտարարել Է Կլիչկոն: 


«Զելենսկին, հավանաբար, ստիպված պետք է հանրաքվե իրականացնի, չեմ կարծում, որ նա կկարողանա ինքնուրույն, առանց ժողովրդական լեգիտիմության հասնել նման կարևոր եւ ցավոտ պայմանավորվածությունների», - ասել է Կիևի քաղաքապետը։

1/2939
bottom of page