top of page

Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. ՆԳՆ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 25
  • 1 min read

ՀՀ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ Գորիսում նռնակի պայթյունից զոհվել են 2 քաղաքացի։

«Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշել են ՆԳՆ-ից:

Նշենք, որ ավելի վաղ 24News-ի տեղեկություններով, զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

1/3148
bottom of page