Մի շարք չվերթներ չեղարկվել են և հետաձգվել
- Lilit

- Jan 26
- 1 min read

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ չեղարկվել են և հետաձգվել։ Մասնավորապես, ժամանակին Երևան չեն հասնի ինքնաթիռները Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից, Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայից, ինչպես նաև Թեհրանից սպասվող մեկ չվերթ։ Թեհրանից մեկ այլ չվերթ չեղարկվել է։
«Փաստինֆո»-ին «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել են, որ ուշացումների պատճառը Հայաստանի եղանակային պայմանները չեն, բայց թե որն է բուն պատճառը, խուսափել են նշել։




















