top of page

Արտակ Բեգլարյան. Բրյուսելի գագաթնաժողովում ոչինչ չկար Արցախում և հայերի դեմ Ալիևի կատարած հանցագործությունների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 7, 2024
  • 1 min read
ree

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի  Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։ Այս մասին գրել է նախկին պետնախարար, Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

«Հայաստանի հանդեպ ցանկացած աջակցություն լավ է, բայց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկվել են Արցախին առնչվող որոշ առանցքային հարցեր.

  1. Հայտարարված 4 տարվա՝ 356 միլիոն ԱՄՆ դոլարի ԵՄ/ԱՄՆ օգնության միայն մի փոքր մասն է նախատեսված «փախստականների խնդիրների լուծման համար», չնայած հսկայական կարիքին:

  2. Ոչ մի խոսք մեր հավաքական վերադարձի և 

ՄԱԿ-ի Միջազգային դատարանով արձանագրված իրավունքների մասին։

  1. Ոչինչ՝ Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։

  2. Ոչինչ՝ Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության հավաքական և անհատական ​​ձախողումների, ինչպես նաև հետագա պարտականությունների մասին»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

1/2948
bottom of page