top of page

Հայ գերիների արձակումը հույս է տալիս մնացած 19 պահվող անձանց արձակման․ Արարատ Միրզոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 28
  • 1 min read


Հայաստանը կատարել է հստակ և գիտակցված ընտրություն, ձեռնարկել վճռական քայլեր, որոնք թույլ տվեցին Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում և ավելին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը նշնավորել է «պատմական շրջադարձային պահ»։

Միրզոյանը նաև անդրադարձել է 4 գերիների ազատ արձակմանն ու ասել, որ հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մնացած 19 պահվող անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են։

bottom of page