top of page

Ադրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 28
  • 1 min read

Ադրբեջանի և Չինաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Վան Ին բանակցություններ են վարել Պեկինում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Քննարկվել են տնտեսական և առևտրային համագործակցության խորացումը, ներդրումային հնարավորությունները, տրանսպորտային ենթակառուցվածքները և միջանցքները, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև նորարարության և թվային զարգացման ոլորտում գործընկերությունը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ և նշել բազմակողմ հարթակներում համագործակցության կարևորությունը։

bottom of page