Տիգրան Ավինյանին բիզնես կլասի համար այդքան խայտառակ արեցին, բայց հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ էլի բիզնես կլասով է գնացել, բա դա լկտիացում չէ՞. Մեսրոպ Մանուկյան
- Lilit

- Jan 28
- 1 min read

AntiCor հակակոռուպցիոն հարթակն անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ ՔՊ-ականների համար խախտում անելը ձրի է, «անուշ ախպերների» համար՝ շինարարության ընթացքում 500 դոլար, անծանոթին՝ 3 հազար դոլար։
«Հիմա դա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ չէ»,- ընդգծեց նա։
Մանուկյանի խոսքով՝ Երևանի բյուջեն 400 միլիոն դոլար է, բայց որևէ մեկը տեսնո՞ւմ է, թե այդ գումարը որտեղ է ծախսվում։
Մանուկյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին բիզնես կլասի համար այդքան խայտառակ արեցին, բայց հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ էլի բիզնես կլասով է գնացել։
«Բա դա լկտիացում չէ՞»,- նշեց նա։




















