top of page

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read


Փետրվարի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1/3145
bottom of page