top of page

Գարեգին Բ-ն կոչով դիմել է Ուկրաինայի իշխանություններին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 23, 2024
  • 1 min read
ree

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա խոսնակ Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը, որը թույլ է տալիս արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։


«Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և հոգևոր-կանոնական կյանքի, ուղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ հնչեցված հիմնավոր մտահոգություններն արձագանք չգտան։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն ձևավորված միասնականությունը, պաշտպանել գործող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը»,- ասել է Արթենյանը։


Արթենյանը նաև հավելել է, որ Հայ Առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և եղբայրական ժողովուրդների միջև բարեկամությունը վերականգնվի։

1/2938
bottom of page