Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել․ կան տուժածներ
- Lilit
- 14 hours ago
- 1 min read

Hraparak.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաեւ թիկնապահներից ոմանք։
Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Չնայած Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, ուղղաթիռով է վերադարձել Երեւան, սակայն, հավանաբար, նրան ուղեկցող շարասյունն այնքան է շտապել, որ շարասյան կազմում գտնվող պարեկային մեքենան է վթարի ենթարկել քաղաքացուն։