top of page

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 2
  • 1 min read

ree

Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Գերատեսչության հաղորդմամբ` անկախ Բաքու-Նախիջևան երթուղով 2022 թվականից Հայաստանի երկնքով ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սկսելուց` քաղաքացիական օդանավերի օգտագործման համար երկու երկրների օդային տարածքները բաց են եղել։

Բացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների:

«Ելնելով վերոգրյալից` տեսականորեն Ադրբեջանի օդային տարածքը բաց է ՀՀ քաղաքացիական օդանավերի համար, սակայն գործնականում ՀՀ օդանավ շահագործողները նշված տարածքով թռիչքներ չեն իրականացնում, ինչը պայմանավորված է վերջիններիս ներքին որոշումներով», - ասված է հաղորդագրության մեջ:Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սոցցանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքով, պնդել է, որ հայկական ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի օդային տարածքով:

«Իսկ ինչո՞ւ չպետք է թռչեն։ Մեզ դրա համար վճարում են: Մեր ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի վրայով։ Ինչքա՞ն կարելի է նման անիմաստ բաների վրա էներգիա ծախսել», - գրել է Թորոսյանը։

1/2942
bottom of page