Ով էլ կասկածեր՝ Քոչարյանի դաշինքը դեմ է Խաղաղության համաձայնագրին. Տարոն Չախոյան
- Lilit

- Aug 12
- 1 min read

«Ով էլ կասկածեր՝ Քոչարյանի դաշինքը դեմ է Խաղաղության համաձայնագրին։
Հայաստանը խոպան սարքած խմբակին պատերազմ էր պետք երկիրը ծայրագավառ սարքելու համար։
Հայաստանը կեղեքած, թալանած խմբակին պատերազմի գնով իշխանափոխություն էր պետք տասնամյակների թալանը կոծկելու համար։
Խաղաղությունը լինելու է, իսկ պետությունից թալանածը վերադարձվելու է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագի վերաբերյալ:




















