Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
- Lilit

- Aug 28
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները:




















