Ռուսաստանում քննարկվում է հայկական «կոնյակի» անվան պահպանությունը․ Սիմոնյան
- Lilit

- 7 days ago
- 1 min read

Ռուսաստանում վերջին օրերին քննարկումներ են ծավալվել Հայաստանի արտադրողների կողմից «կոնյակ» անվան կիրառման թեմայով։ Քննարկումների պատճառը դարձել են բլոգեր Արտեմի Լեբեդևի մեկնաբանությունները, որոնք հղում էին անում Հայաստանի իշխանությունների՝ միջազգային պահանջներին համապատասխանելու պարտավորություններին։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես անդրադարձել է ռուս բլոգերին նշելով․
«Խնդրի շուրջ հասարակական և մեդիա քննարկումները ցույց են տալիս, որ թեման մնում է զգայուն ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողների շրջանում, սակայն այն միաժամանակ պայմանավորված է միջազգային իրավական շրջանակներով, որոնց Հայաստանի արտադրողները պարտավոր են համապատասխանել արտահանման ժամանակ։
Լեբեդևը դժգոհություն է հայտնել, որ Հայաստանը կատարում է պաշտպանված աշխարհագրական նշումների վերաբերյալ սահմանումները, որոնց համաձայն «կոնյակ» անվանումը կարող է կիրառվել միայն Ֆրանսիայի Կոնյակ տարածաշրջանում արտադրված խմիչքների համար։ Այս պահանջը միջազգային մակարդակով երկար տարիներ ամրագրված է, և հայկական արտադրանքը արտահանման շուկաներում չի կարող օգտագործել այդ անվանումը»,- գրել է նա։




















